ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հունիսի 1-2-ին մասնակցել է Թբիլիսիում տեղի ունեցած «Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Հարավային Կովկասը 21-րդ դարում» խորագրով համաժողովին: Այցի ընթացքում Տ. Սարգսյանն առանձին հանդիպում է ունեցել Վրաստանի Ազգային բանկի նախագահ Ռոման Գոցիրիձեի հետ: Կողմերը քննարկել են 2 երկրների հարաբերությունները ֆինանսաբանկային ոլորտում, ինչպես նաեւ` տարածաշրջանի տնտեսական իրավիճակը: