Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ընդունել է աշխարհահռչակ մաթեմատիկոս, պրոֆեսոր Սեյմուր Փափերթի գլխավորած պատվիրակությանը: Գիտնականը նպատակ ունի այս այցի ընթացքում քննարկել իր ղեկավարած «Մեդիա լաբորատորիայի» հնարավոր մասնակցությունը մեր երկրում միջազգային չափանիշներին համապատասխանող նոր դպրոցի ստեղծման ծրագրին եւ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ուսումնական նոր մեթոդների ներդրման հնարավորությունը: Ա. Մարգարյանը ներկայացրել է ՀՀ-ում դպրոցները համակարգիչներով ապահովելու, կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների միջոցով նոր ծրագրերի եւ մեթոդների օգնությամբ երեխաների ինետելեկտուալ զարգացմանը խթանելուն միտված կառավարության նախաձեռնությունները: Փափերթը նշել է, թե վաղուց էր ծրագրել այցելել Հայաստան, որի մասին, իբրեւ մտավոր մեծ պոտենցիալ ու ավանդույթներ ունեցող երկիր, շատ էր լսել եւ ուրախ է, որ վաղեմի երազանքն իրականացավ: Գիտնականի հավաստմամբ, կշահի ոչ միայն այդ համակարգը, այլեւ, ընդհանուր առմամբ, երկրի տնտեսությունը, այդ թվում՝ մասնավոր հատվածը: