«BBC»-ն` «CNN»-ի մրցակից

04/06/2006

Բրիտանական «BBC» հեռուստաընկերությունը նորությունների իր շուրջօրյա թողարկումը հանում է ամերիկյան շուկա: Հունիսի 1-ին կայացավ առաջին հեռարձակումը: Հեռուստաալիքը դեռեւս հասանելի է միայն Նյու Յորքի կաբելային ցանցերից մեկի միջոցով, սակայն «BBC»-ում համոզված են, որ հետագայում այդ ցանցը կընդլայնվի: Հուլիսից հեռուստաընկերությունը կսկսի ծրագրեր թողարկել հատուկ ԱՄՆ-ի համար: