Կլոր սեղանը սքինհեդին ի՞նչ անի

03/06/2006

Մայիսի 31-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Մոսկվայում մամուլի ասուլիս է հրավիրել Մոսկվայում հայերի դեմ կատարված դաժան դեպքերի առիթով: Մայիս ամսվա ընթացքում Մոսկվայում սպանվում է արդեն երկրորդ հայը: Կարծիք կա, որ իրականում միայն այս երկու դեպքերի մասին է խոսվում, սակայն մյուսների մասին չեն հրապարակում: Ա. Աբրահամյանի կարծիքով` այս երեւույթը ոչ թե հայ հանրության, այլ ամբողջ ռուսական պետության խնդիրն է, եւ, որ հասարակությունը պետք է չընդունի արմատական խմբավորումներին. «Դա հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ մեր պետության, ընդհանուր խնդիր է, եւ միայն ընդհանուր ջանքերով կարող ենք դուրս գալ այս իրավիճակից»: Իսկ իբրեւ խնդրի լուծման ճանապարհ` Ա. Աբրահամյանն առաջարկել է հասարակական գործիչների, իրավապահների մասնակցությամբ կլոր սեղանների կազմակերպումը: