Այսօր քաղաքական համաձայնության արդյունքում Ազգային ժողովի նախագահ կընտրվի Տիգրան Թորոսյանը։ Այդպիսով, հանրապետության երկրորդ եւ երրորդ պաշտոնյաներն (ԱԺ նախագահն ու վարչապետը) կլինեն նույն կուսակցությունից։ Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե իշխանությունների ներսում ուժերի հարաբերակցությունը փոխվել է։ Կամ` գրեթե չի նշանակում։ Այսպես թե այնպես, Հայաստանում իշխանությունը խիստ կենտրոնացված է քաղաքական մի ուժի ձեռքում, եւ այդ ուժը կուսակցություն չէ։
Ամեն դեպքում, կարծում ենք, ընտրությունը ճիշտ է կատարվել։ Տիգրան Թորոսյանը շահեկանորեն տարբերվում է խորհրդարանի մեծամասնությունից` մարդկային իր տեսակով մտավորական է եւ իսկապես ի վիճակի է օրենսդրական գործունեությամբ զբաղվել։