Ի՜նչ լավ է, որ Լյոլիկ չեն կոչել

03/06/2006

Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը համոզված է, որ բոլոր անվանումները յուրահատուկ կոդեր են. «Եթե ֆուտբոլային թիմը դժվար արտասանվող «Փյունիկ» անվանումը կրող շապիկներով է խաղում, ապա նրա խաղը դժվար թե հաջող լինի: Եթե թիմը «Արարատ» է կոչվում, ֆուտբոլիստները հպարտ ու գլուխները վեր բարձրացրած են խաղում: Իսկ եթե թիմը օլիգարխի անունն է կրում, օրինակ՝ «Միկա», ապա համապատասխանաբար բոլոր խաղացողներն իրենց օլիգարխ Միկայի խաղալիքներ են զգում: Լավ է, որ գոնե Միկային մանուկ ժամանակ Լյոլիկ չեն կոչել, թե չէ մենք բենզակայաններ, թիմեր եւ «Լյոլիկ-ավիա» ինքնաթիռներ կունենայինք»:

Կարդացեք «Հին ժողովուրդները հոգնած, ծույլ եւ հեգնանքով են նայում աշխարհին»