Ալիեւին պատասխանող չի՞ եղել

03/06/2006

Իլհամ Ալիեւը մայիսի 30-ին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի եզրափակիչ նիստից հետո հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ: Ի. Ալիեւը նաեւ մասնակցել է Ֆրանսիայում Ադրբեջանի նոր դեսպանատան բացմանը։ Ալիեւը, արարողության մասնակիցներին շնորհավորելուց հետո, որպես պատմական կարեւորություն ունեցող իրադարձություն, նշել է ադրբեջանական նավթի Ջեյհան նավահանգիստ հասնելը։ Ժակ Շիրակը մատնանշել է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը, ասելով՝ «Խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանք չկա»: Հայտնի չէ, թե Ի. Ալիեւն ու Ժ. Շիրակն էլ ինչ են խոսել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, սակայն Ալիեւը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի եզրափակիչ նիստում հայտարարել է. «Ազգային փոքրամասնություն լինելը բոլորովին էլ չի նշանակում անկախ պետություն ստեղծելու իրավունք ունենալ»: