Բանակցում են

03/06/2006

Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանն այս օրերին սկսել է բանակցություններ վարել «Օրինաց երկիր» կուսակցության հետ: Հասկանալի է, բանակցությունները նա տանում է` առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ի հետ գնալու համար, քանի որ բոլորին է հասկանալի` ՀԴԿ-ն չունի այն ռեսուրսները, որ ինքնուրույն հաղթահարի 7 տոկոսի շեմը: Սակայն Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները: «Ոչ մի բանակցություն էլ չկա»,- ասաց նա: Բայց պարոն Սարգսյանը չբացառեց, որ, այնուամենայնիվ, իրենք համագործակցեն ՕԵԿ-ի հետ: «Ոչ մի բան չեմ բացառում: Կգա պահը, մենք մեր համագումարով կորոշենք, թե ինչ ենք անում: ՕԵԿ-ի հետ ընդամենն աշխատանքային հարաբերություններ ենք ունեցել: Առայժմ համագործակցություն չի եղել»,- ասաց նա:

Ա.Գ.