ԱԺ նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահի կարգավիճակն ու բյուջեն հնարավորինս օգտագործում էր նաեւ քաղաքական արտաքին կապեր ստեղծելու նպատակով: Նրա շրջապատը որքան էլ փորձում է նրան ներկայացնել որպես «եվրոթեկնածու», այնուամենայնիվ, նրան թե Եվրոպայում, թե Ռուսաստանում շատերը չեն ճանաչում: Մեր տեղեկություններով` Ա. Բաղդասարյանը Ֆրանսիա կատարած մի այցի ժամանակ փորձել է հանդիպել Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար, «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, որի անունը քննարկվում է իբրեւ Ֆրանսիայի հաջորդ նախագահի թեկնածու: Ն. Սարկոզիին Ա. Բաղդասարյանի անունը ոչինչ չի ասել, եւ նա Ֆրանսիայում ՀՀ դեսպանից է փորձել իմանալ, թե ո՞վ է այդ Արթուր Բաղդասարյանը, որն ուզում է իր հետ հանդիպել: Ի դեպ, Ռուսաստանում եւս Ա. Բաղդասարյանի անունը շատ-շատերին ոչինչ չի ասում, փոխարենը դրսում՝ ոչ միայն հայերի շրջանակում, ընդդիմադիրներից լավ են ճանաչում Վազգեն Մանուկյանին, Արտաշես Գեղամյանին (նոմենկլատուրան է ճանաչում), Ստեփան Դեմիրճյանին (որպես Կարեն Սերոբիչի որդի):