Մեր տեղեկություններով, արդեն հայտնվել է «ԱրմենՏելի» բաժնետոմսերի պոտենցիալ գնորդը: Հունական «OTE» ընկերությունից դրանք ցանկանում են ձեռք բերել ռուսական «ՎիմպելԿոմ» օպերատորը, որը ՌԴ-ում ներկայացնում է հայտնի «Բիլայն» առեւտրային ապրանքանիշը: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ հակասական տեղեկատվություն տարածվեց «ԱրմենՏելի» վաճառքի վերաբերյալ, որը հունական կողմն այդպես էլ չհերքեց: