Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում լքել ԱԺ երրորդ հարկը` իր բոլոր հարմարություններով, իսկ ԱԺ սոցիալական հարցերով հանձնաժողովի այլեւս նախկին նախագահ, ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը (որի հրաժարականն ընդունվել է դեռեւս անցած հինգշաբթի)` ծառայողական մեքենայից: Նա երեկ ԱԺ-ից դուրս եկավ իր նախկին ծառայողական մեքենայով: Ասում են` ՕԵԿ-ը դեռեւս ԱԺ-ում անում է այն, ինչ սիրտն ուզում է, որովհետեւ ԱԺ տարբեր բաժիններում իրենք դեռ իշխանություն են: Նույնը վերաբերում է նաեւ ԱԺ Ավտոտնտեսությանը, որի պետն ՕԵԿ-ական է, դրա համար նրանք օրվա որ ժամին որ մեքենայով ուզում` ներսուդուրս են անում: