«Մասնատե՞լ» ԿԲ-ն

31/05/2006

Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանի կարծիքով, Կենտրոնական բանկի իրավասությունները պետք է բաժանվեն վերահսկող ու էմիսիոն մարմինների եւ կարգավորող մարմնի այն հատվածի միջեւ, որը զբաղվում է կարգավորող գործառույթներով` լիցենզավորմամբ, արժութային կարգավորմամբ եւ այլն: Ըստ նրա, հակառակ դեպքում պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, քանզի նույն կառույցը եւ՛ արժույթ է թողարկում, եւ՛ բաց շուկայական գործառնություններ է իրականացնում, եւ՛ վերահսկում է ֆինանսական դաշտը: «Շատ երկրներում այդ ֆունկցիաները սահմանազատված են մեկ համակարգում իշխանությունների բաժանման սկզբունքով: Իմ կարծիքով, դրան պետք է ձգտել, սակայն` լավ մտածված քայլերով»,- ասում է Գ. Թոսունյանը:

Կարդացեք «Բանկերին ռեսուրս տվեք, եւ նրանք կվարկավորեն»