Ինքնահրկիզվել է

30/05/2006

Մայիսի 25-ին, ժամը 20:00-ի սահմաններում Գյումրու Բարեկամության այգու հարեւանությամբ մայթեզրին ինքնահրկիզում է իրականացրել 56-ամյա Ռուդիկ Սահակյանը: Վերջինս ինքնահրկիզվել է, ամենայն հավանականությամբ, բենզինի կիրառմամբ: Մերձակա տնակային թաղամասի բնակիչները նրան տեսել են բոցերի մեջ: Եվ, չնայած, ջրով ու ծածկոցներով հասցրել են հանգեցնել կրակը, սակայն Ռ. Սահակյանը հասցրել է 2-3 աստիճանի այրվածքներ ստանալ: Ինքնահրկիզման հետեւանքով այրվել է մարմնի մաշկի շուրջ 95 տոկոսը: Տուժածը Գյուլբենկյանի անվան վնասվածքաբանական հիվանդանոց է ընդունվել ծանր վիճակում: Բժիշկներն այժմ պայքարում են տուժածի կյանքի համար, բայց նրանց կանխատեսումներն այնքան էլ հուսադրող չեն: Ականատեսների խոսքերով` Ռ. Սահակյանը դժգոհել է Եհովայի վկաներ աղանդի հետեւորդ տնեցիներից, որոնք իրեն պարբերաբար հարբեցող են անվանել: Ռ. Սահակյանի վիճակն այժմ էլ խիստ ծանր է գնահատվում: