Հիմնավոր հիմքեր չի տեսնում

30/05/2006

Վերջին օրերին Հայաստանի հասարակությանը հուզող ամենակարեւոր երեւույթներից մեկը դոլարի կտրուկ արժեզրկումն էր: Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի կարծիքով, ՀՀ ԿԲ-ն այս առումով վարում է ճիշտ քաղաքականություն, քանզի գների կայունության ապահովումը միշտ պետք է լինի ԿԲ-ի գերնպատակը: Բայց թե որտեղից են «գալիս» դոլարի նման ծավալները` մտածելու տեղիք է տալիս: «Ես չեմ կարծում, որ վերջին օրերի փոխարժեքի տատանումներն ունեն լուրջ հիմնավոր հիմքեր: Որովհետեւ, որքան ես եմ հետեւում վերջին 4-5 ամիսների ընթացքում տեղի ունեցող տնտեսական գործընթացներին, բանկային համակարգի դեպոզիտների աճին, ոչ մի ինֆորմացիա չկար, որը կարող էր նման կտրուկ տատանումների մասին վկայել»,- ասում է Է. Սանդոյանը: