«Մենք չպետք է կրկնենք անցյալի սխալները, երբ քաղաքական աննշան տարաձայնությունների, առճակատման, խանդի պատճառով մենք թշնամու առաջ կորցնում էինք մեր գլխավոր արժեքները, կորցնում էինք մեր հողերը եւ մեր ապագան»,- երեկ ասել է Միխայիլ Սահակաշվիլին՝ երկրի Անկախության օրվան նվիրված աննախադեպ շքեղ զորահանդեսի ժամանակ: Աբխազներին եւ օսերին անվանելով «քույրեր եւ եղբայրներ»՝ նախագահը կարծիք է հայտնել, որ շատ շուտով աբխազները եւ օսերը կնշեն այս օրը ճիշտ այնպես, ինչպես Վրաստանի մյուս քաղաքացիներն են նշում: «Այն ուժերին, որոնք Վրաստանի մասնատումն են ցանկանում, ուզում եմ ասել, որ Վրաստանն այլեւս հողեր չունի շռայլելու: Մենք չենք պատրաստվում այնպիսի զիջումների գնալ, որոնք կապված են մեր տարածքային ամբողջականության հետ»,- ասել է նա: