Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբասովը երեկ Բաքվում հայտարարել է, որ գալիք աշնանը երկրում սպասվում է թռչնագրիպի տարածման նոր ալիք: «Ներկայումս հանրապետությունում հիվանդության տարածում չի դիտվում»,- ասել է Աբասովը: «Մենք շարունակում ենք ձեռնարկել կանխարգելման միջոցառումներ, քանի որ աշնանը՝ թռչունների չուի ժամանակաշրջանում, կարող է բարձրանալ թռչնի գրիպի տարածման նոր ալիք»,- ասել է նա: Ադրբեջանի բնապահպանության նախարարությունից էլ հայտնել են, որ այժմ երկրում վայրի թռչունների անկում չի դիտվում: