Ինչո՞ւ ՀՅԴ անդամները կուսակցական վկայականներ չունեն: Այս առնչությամբ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն ասաց. «Նայում ես դեմքին, երեւում է, որ դաշնակցական է: Իսկ դա արդեն վկայական է»: Անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը` եթե ՀՅԴ Բյուրոն որոշի, որ իրենց անդամը պետք է լողի չեմպիոն դառնա` ուրեմն նա կդառնա, Հ. Կարապետյանից հետաքրքրվեցինք` հաճա՞խ են ՀՅԴ-ում նման որոշումներ կայացնում: «Հայկական ռադիոյին հարց են տալիս. ե՞րբ կարող են նստել ոզնու վրա: Պատասխանում են` 1-ին, երբ որ ոզնին սափրված է, 2-րդ` երբ հետույքն ուրիշինն է, եւ 3-րդ` երբ դաշնակցությունն է հանձնարարում»,- պատմեց նա: Խեղճ ոզնի: