Արսենյանը խաղեր է տալիս

30/05/2006

Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ն այլեւս իշխանական կուսակցություն է, վերջինիս նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ ընդդիմությանը փորձեց թասիբի գցել, որպեսզի վերջիններս ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամ ստեղծեն: Իսկ դա, Գ. Արսենյանի կարծիքով, հնարավոր է անել միայն մեկ դեպքում. «Երբ ընդդիմությունն Ազգային ժողովում բարձրացնի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը»:

Ըստ նրա, միայն այդ դեպքում է հնարավոր խոսել ներքաղաքական ֆորս մաժորի մասին: «Թող փորձեն, իրենց հնարավորությունները ստուգեն, թե ինչ կարող են անել»,- ասաց ՄԱԿ նախագահը: