ՎՈՒԱՄ-ը գնում է ՆԱՏՕ

30/05/2006

Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն լրագրողներին ասել է, որ ՎՈՒԱՄ-ի հիման վրա Ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման կազմակերպության ստեղծման գործում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը: «Այս կազմակերպությունն ուղղված է մի շարք երկրների անկախությունն ամրապնդելուն»,- «Regnum»-ի փոխանցմամբ, ասել է Գուլուզադեն: «Միաժամանակ, Ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման կազմակերպությունն իր առջեւ նպատակ է դրել ինտեգրվել Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին: Բայց հիմնական նպատակն այլընտրանքն է ԱՊՀ-ին»,- ասել է նա: