Հայ դա՜տ, հայ հեռախո՜ս, ո՞վ ա հորինել

26/05/2006

Ադրբեջանցիները, եթե կես հաղթանակ ունենային, կվերագրեին իրենց մեծ առաջնորդ Հեյդար Ալիեւին, ում մեծադիր դիմանկարները, արձաններն ու կիսանդրիները զարդարում են պատերազմից անասելի մեծ կորուստներով դուրս եկած այդ երկրի քաղաքներն ու գյուղերը։

Ադրբեջանցիները, եթե կես սփյուռք ունենային, վաղուց արդեն հետ բերած կլինեին իրենց կորցրած յոթ շրջանն ու… Ղարաբաղն էլ հետը։ Համենայն դեպս, իրենք այդպես են կարծում։

Իսկ հադրութցի այս տղան զանգահարում է Վաշինգտոն, Հայ դատի հանձնախմբի գրասենյակ ու ստանում ավտոմատ օպերատորի սառը պատասխանը. «Ձեր հավաքած համարը գոյություն չունի»։

Կարդացեք Ի հեճուկս