Որքան էլ ՕԵԿ-ականները հավաստիացնեն, թե Արթուր Բաղդասարյանն աթոռից կառչած մարդ չէ, այնուամենայնիվ, նա բավական ծանր է տանում ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականը: Եվ դեռ չի պատրաստվում ազատել իր աշխատասենյակը: Այս օրերին Ա. Բաղդասարյանը գալիս է ԱԺ եւ օրվա մեծ մասն անցկացնում աշխատասենյակում: Ի դեպ, այնտեղ են անցկացվում նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության նիստերը:
Հետաքրքիր է, որ ԱԺ մշտական երկու հանձնաժողովների ՕԵԿ-ական անդամները` Մհեր Շահգելդյանն ու Գագիկ Մխեյանը եւս դեռ չեն ազատել իրենց աշխատասենյակները: Նշենք, որ եթե այսօր մինչեւ ժամը 12.00-ն նրանք ետ վերցնեն իրենց հրաժարականի դիմումները, ապա կշարունակեն պաշտոնավարել: