«Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով «հավաստի աղբյուրները», տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է հունիսի 5-ին Բուխարեստում կայանալիք «Երկխոսության եւ գործակցության Սեւծովյան համաժողովին»: Միաժամանակ երեկ ադրբեջանական աղբյուրները հայտնել են, որ համաժողովին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Չի բացառվում, որ հենց Բուխարեստում կարող է կայանալ Քոչարյան -Ալիեւ հերթական հանդիպումը: