Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկում երեկ հրդեհ է բռնկվել: Մարդկանց տարհանման, զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: CNN-ի փոխանցմամբ` հրդեհի մարման աշխատանքներում օգտագործվել է հրշեջ ավիացիա: «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունն էլ փոխանցում է, որ օդանավակայանի աշխատանքն ամբողջությամբ դադարեցված է: Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանը Մերձավոր Արեւելքի եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկն է: Այն գտնվում է Ստամբուլի եվրոպական մասում՝ Բոսֆորի նեղուցի հյուսիսային ափին: