Հռչակագիր կինոյի վերաբերյալ

26/05/2006

Այս օրերին Կաննում ընթացող միջազգային կինոփառատոնի շրջանակներում Եվրամիության անդամ-երկրների մշակույթների նախարարները համատեղ հռչակագիր են ստորագրել, որը պետք է կարգավորի եվրոպական կինոյի հետագա զարգացումը: Եվրոպայի հիմնական մտահոգությունը եվրոպական կինոն արտաքին շուկա հանելն է: Եվ հռչակագիրը պետք է օգնի ամրացնել կինոարտադրության տեխնիկական բազան եւ արտահանել եվրոպական ֆիլմերը: Եվրոպական 13 երկրների նախարարների կարծիքով, եվրոպական կինոն պետք է ավելի ագրեսիվ արշավներ կազմակերպի ամերիկյան եւ ասիական երկրներում: