Սոխ

26/05/2006

Մրսելու կամ թոքային հիվանդությունների դեպքում օգտակար է ուտել եփած կամ խորոված սոխ։ Լավ է ինհալացիա անել` ջրի մեջ գցելով չորս մասի բաժանած սոխ։

Վերին շնչառական ուղիների կատարի ժամանակ լավ է օրը երեք անգամ թեյի գդալով խմել բոխի հյութ` մեղրով կամ շաքարով խառնած։ Դա նպաստում է խորխարտադրությանը։

Թքի արյունահոսությունը դադարեցնելու համար բավական է ներշնչել սոխի հոտը կամ սոխի հյութը կաթեցնել քթանցքերի մեջ։

Եթե խորոված սոխը դնեք թարախապալարին կամ չիբանին, այն շուտ կպայթի։

Մեղվի կամ այլ միջատի խայթած տեղի վրա հարկավոր է սոխի հյութ քսել։