ԱԺ «ՄԱԿ» խմբակցությունը երկար չեմուչում անելուց հետո, ի վերջո, համաձայնեց պաշտոններ վերցնել: Եվ որքան էլ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտարարի, թե ՄԱԿ-ը կոալիցիային մաս չի կազմում, այնուամենայնիվ` այդպես չէ, որովհետեւ պարզից էլ պարզ է, որ իշխանությունները ՄԱԿ-ին իր սիրուն աչքերի համար չի տվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի (Թամարա Գեւորգյան), Շիրակի մարզպետի տեղակալի (Աշոտ Պետրոսյան), Լոռու մարզպետի տեղակալի (Աղվան Վարդերեսյան) պաշտոնները: ՄԱԿ-ին տրվեց նաեւ մշակույթի նախարարի պորտֆելը, որտեղ Արսենյանն առաջադրել էր Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական միության խորհրդի նախագահ Հասմիկ Պողոսյանին: