Երեկ Ռոբերտ Քոչարյանի հրամանով նախարարի պաշտոնից ազատվել է մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանը: Թեպետ նա կուսակցական չէր, բայց այդ պորտֆելը քվոտայով պատկանում էր «Օրինաց երկիր» կուսակցությանը: Նրան դեռ ոչ մի աշխատանք չեն առաջարկել, բայց այսօր հրավիրել են նախագահի աշխատակազմ: «Հավանաբար ինչ-որ բան կառաջարկեն»,- հույս ունի արդեն նախկին նախարարը: Հիշեցնենք, որ մինչեւ նախարար դառնալը նա «Հայֆիլմի» տնօրեն էր եւ ստանում էր մոտ 3000 դոլար աշխատավարձ: ««Հայֆիլմում» հիմա իմ երկու տեղերն էլ զբաղեցրած է, ետ վերադառնալ չեմ կարող,- ասում է պարոն Գեւորգյանը: -Եթե ինձ աշխատանք չառաջարկեն, չգիտեմ` ինչ եմ անելու: Ես ափսոսում եմ, որ թողել եմ իմ լավ աշխատանքը: Ես հույս ունեի, թե այստեղ մշակույթի համար լավ ծրագրեր կիրականացնեի, բայց իմ լավ աշխատանքը թողեցի, իսկ նախարարությունում ծրագրերս կիսատ մնացին»: