Հունիսի սկզբին սպասվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ դրանից հետո` նրա պաշտոնական այցը` Իրանի Իսլամական Հանրապետություն: Ռ. Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը երեկ չհերքեց այս լուրը` ավելացնելով, թե դեռեւս հայտնի չեն կոնկրետ ժամկետները: Այդ ամենը հայտնի կդառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցից հետո: Մեր տեղեկություններով, համանախագահները ՀՀ են այցելելու մայիսի 25-ին: Ի դեպ, ասում են, նրանք չեն այցելելու ԼՂՀ, այլ` ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպելու են Երեւանում: