Մայիսի 20-ին Արմավիրում տեղի ունեցած ՀՀԿ Արմավիրի մարզային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Անդրանիկ Մարգարյանն ասել է. «…Գաղտնիք չէ, որ նախընտրական տրամադրություններն արդեն իսկ ի հայտ են եկել, ուստի, ինչպես քաղաքական դերակատարում ունեցող, այնպես էլ նորաստեղծ եւ քաղաքական դերակատարում փնտրող կուսակցությունները բնականաբար փորձելու են ակտիվորեն ներգրավվել հասարակական-քաղաքական ոլորտում առկա գործընթացներին: Մեր կուսակցությունն այս առումով որեւէ խնդիր չի տեսնում եւ տեղի ունեցող գործընթացներին վերաբերվում է նորմալ»: Նա նշել է, որ ՀՀԿ-ն ունի բոլոր նախադրյալներն իր դիրքերն ամուր պահելու համար: