Սարգսյանը` կաշառատո՞ւ

24/05/2006

Արթուր Բաղդասարյանը երեկ Արտաշես Գեղամյանի հետ բանավեճում նրան մեղադրեց Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից ֆինանսական աջակցություն ստանալու մեջ: Մեզ հետ զրույցում, պատասխանելով այդ մեղադրանքներին, Ա. Գեղամյանն ասաց. «Բաղդասարյանը, որ երկրի 2-րդ դեմքն է, ոչ թե ինձ, այլ Ս. Սարգսյանին մեղադրեց` կաշառատվության մեջ, ինչը քրեորեն պատժելի է: Եվ այն, որ Սարգսյանը կաշառատվությամբ է զբաղվում, դա արդեն լուրջ մեղադրանք է»: Ըստ նրա, Ս. Սարգսյանը եթե «իր մեջ կամք ու վճռականություն չգտնի` իրեն մեղադրողին զրպարտության համար դատարանի առաջ կանգնեցնել», ապա այդ ժամանակ իրենք կքննարկեն: