«Արթուր Բաղդասարյանի արտահայտած դիրքորոշումներն այն մասին, թե անցած երեք տարիներին երկրում առաջընթաց է գրանցվել, կամ որ Լեռնային Ղարաբաղի խնդրում ինքը որեւէ տարաձայնություն չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ինձ թույլ չեն տալիս պնդել, որ Ա. Բաղդասարյանն այս պահին ընդդիմադիր է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում նշել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա նաեւ ասել է, թե Ա. Բաղդասարյանն ընդդիմություն կլինի այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանի «ռեժիմի բովանդակության հստակ գնահատականը տա»: