«Երկիր Մեդիայի» ղեկավար ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի բախտը բերել է: Ընկերվարական ՀՅԴ-ում որոշել են, որ նա պետք է դառնա ոչ թե լողի չեմպիոն, այլ պատգամավոր:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի` ԿԳ նախարար դառնալուց հետո, կուսակցության խմբակցության ղեկավարի թափուր մնացած պաշտոնը կզբաղեցնի խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը: Իսկ պատգամավորական մանդատը բաժին կհասնի Գեղամ Մանուկյանին, ով համաձայն ՀՅԴ ղեկավար մարմնի որոշման, զբաղեցնելու է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարի պաշտոնը: