Սամվել Բաբայանից ներողություն աղերսող հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանին, պարզվում է, «ԱՐ» հեռուստաընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը զրկել է մեկամսյա աշխատավարձից այն բանի համար, որ նա առանց իրեն տեղեկացնելու հրապարակավ ներողություն է խնդրել իր քաղաքական ու տնտեսական հակառակորդ Սամվել Բաբայանից: «Լրագրի» փոխանցմամբ, Ղուշչյանի ներողության օրերին Հրանտ Վարդանյանը գտնվել է Ռուսաստանում, հանգստի մեջ: Իսկ երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում Հ. Վարդանյանը գտնվում էր Ջերմուկում. «15-օրյա արձակուրդի մեջ եմ, թողեք գոնե մի 15 օր հանգստանամ»,- ասել է Հ. Վարդանյանը: Պարզվում է՝ Հ. Վարդանյանի համար «այո» կամ «ոչ» բառերն արտասանելը բավական հոգնեցուցիչ է: Մեր թղթակցի խնդրանքը՝ «այո» կամ «ոչ» բառերով հաստատել վերոնշյալը, նա մերժել է՝ խնդրելով 15 օր իրեն ոչ մի բառ արտասանել չտալ: