Չէ էլի, նետ

24/05/2006

ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը հրաժարվել է զբաղեցնել կոալիցիայի կազմից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո թափուր մնացած պաշտոնները: «Ժողպատգամավորին» առաջարկված է փոխնախարարների, փոխմարզպետների եւ այլ պաշտոններ, բայց մենք հրաժարվել ենք: Չենք ցանկանում այդ պաշտոնները վերցնել: Կարծում եմ, որ ճիշտ ենք անում, որովհետեւ շատ կարճ ժամանակ է մնացել, եւ հասարակությունը «Ժողպատգամավորին» չի կարող այդ կարճ ժամանակի ընթացքում գնահատական տալ»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ իշխանությունները փորձում էին «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանին համոզել` առաջադրվել սկզբում ԱԺ նախագահի, հետո ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Սակայն նա կտրականապես մերժել է: