Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է առաջիկայում հրապարակել իր ելույթների ժողովածուն: «Հիմք ընդունելով իմ ընկերների առաջարկությունները, ես տպագրելու եմ իմ ելույթների ժողովածուն՝ որ թվին ինչ եմ ասել: Եվ մարդիկ թող վերցնեն ու կարդան, թե երբ, ինչ եմ ասել»,- երեկ պատգամավորներին լուսավորեց նա: Հետաքրքիր է` Ա. Բաղդասարյանի ժողովածուում տեղ կգտնե՞ն նաեւ Ռ. Քոչարյանի մասին նրա հուշերն ու կարծիքները, թե՞ ոչ: