Նախօրեին Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ըստ որոշ լուրերի, արտգործնախարարները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, որից հետո տեղի են ունեցել ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների առանձին հանդիպումները նախ` Վարդան Օսկանյանի, ապա` Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հիմնականում համանախագահների եւ համանախագահող երկրների փոխարտգործնախարարների` հաջորդ շաբաթ սպասվող տարածաշրջանային այցի նախապատրաստմանը վերաբերող հարցեր: