Քաղաքական կարեւոր քայլ

22/05/2006

ՀԱԱԿ ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, թե այն, որ ԱԺ նախագահը հայտարարեց, որ իր կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից, ու հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից, պետք է ընդունել որպես վերջին 15 տարվա նորանկախ պատմության մեջ քաղաքական կարեւոր քայլ: Հ. Հովհաննիսյանը նաեւ չի բացառել ՕԵԿ-ի հետ համագործակցությունը: