Մտան կրթություն

22/05/2006

Ռոբերտ Քոչարյանի մայիսի 19-ի հրամանագրով Բագրատ Եսայանն ազատվել է Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոնից: Նույն օրը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, Բ. Եսայանը նշանակվել է կրթության եւ գիտության նախարարի տեղակալ: Փաստորեն, դաշնակցական Բ. Եսայանը զբաղեցրեց երեկ աշխատանքից ազատված կրթության փոխնախարար Նորայր Ղուկասյանի տեղը: Իսկ թե ո՞վ է այսուհետ Ռ. Քոչարյանին կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խորհուրդներ տալու՝ առայժմ պարզ չէ: Կամ գո՞ւցե Քոչարյանն էլ է հասկացել, որ դա անիմաստ զբաղմունք է: Անիմաստ զբաղմունք ոչ միայն խորհրդականի համար, այլեւ իր, քանի որ ինքն էլ կարող է շատ խորհուրդներ տալ այդ թեմայի շուրջ: Մասնավորապես, թե ինչպես անել, որ կոռուպցիան աննկատ մնա: