Այս օրերին, երբ ՕԵԿ-ը հետ է կանչում իր կողմից առաջադրված պաշտոնյաներին, պատրաստվո՞ւմ է իր աթոռը զիջել նաեւ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը: Հարցին ի պատասխան` Գ. Ոսկանյանն ասաց, որ ինքն ԱԺ ՎՊ նախագահ ընտրվել է ոչ թե կոալիցիայի շրջանակներում, այլ դրանից վաղ: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի խոսքերով, Ոսկանյանն ընտրվել է մինչեւ կոալիցիայի կազմավորումը` 2002թ.: Ի դեպ, Ոսկանյանն այն կարծիքին է, որ այդ պաշտոնում մարդիկ կուսակցական չպիտի լինեն: Իսկ հնարավո՞ր է, որ նա դուրս գա ՕԵԿ-ից: «Քանի դեռ օրենքով չեն արգելել, որ այս պաշտոնը պետք է զբաղեցնի անկուսակցական անձը, ես կմնամ ՕԵԿ-ի կազմում»,- ասաց նա: