Ռուսական ատոմակայան Թուրքիայո՞ւմ

22/05/2006

«Ատոմստրոյէքսպորտ» ընկերության որոշ ներկայացուցիչների հավաստմամբ՝ ՌԴ-ն կարող է օգնել Թուրքիային առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման գործում: 1-ին թուրքական ատոմակայանը՝ 5000 մեգավատտ հզորությամբ, կկառուցվի Սինոպում՝ Սեւ ծովի ափին, հայ-թուրքական սահմանից մոտ 800 կմ հյուսիս-արեւմուտք: «Ատոմստրոյէքսպորտ»-ի ներկայացուցիչները պնդում են, որ շինարարության ծախսերն իր վրա է վերցնելու թուրքական կողմը: Թուրքական կողմի փոխանցմամբ էլ՝ ռուսական ընկերությունից բացի կա եւս 10 հավակնորդ։ Ըստ նրա` «Ատոմստրոյէքսպորտ»-ը, որի բաժնետոմսերի 53%-ը պատկանում է «Գազպրոմ»-ին, բավական լավ շանսեր եւ արտերկրում ատոմակայաններ կառուցելու մեծ փորձ ունի: