«ՀՀ-ում բացի Սերժ Սարգսյանից որեւէ մեկը չի կարծում, թե Սերժ Սարգսյանը կարող է ազատ արդար ընտրություններում հաղթել: Նման բան ենթադրողը բավականին վառ երեւակայություն ունի եւ պատվեր է կատարում»,- երեկ ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Վերջինս այս համատեքստում առաջարկում է Հմայակ Հովհաննիսյանին տալ բոլոր պաշտոնները, որ սցենարների հարցը փակվի: Հիշեցնենք, որ Հ. Հովհաննիսյանը բազմիցս հայտարարել է իր քաղաքագիտական վերլուծությունների մասին, համաձայն որոնց՝ ՀՀ հաջորդ նախագահը հենց Ս. Սարգսյանն է: