Երեկ կառավարությունում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի Հանրապետությունում 2006-2007թթ. անցկացվելիք Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նիստ։ Քննարկվել է Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների ծրագրի նախագիծը, որը ներկայացրել են Ֆրանսիայում Հայաստանի տարվա հանձնակատար, ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը եւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը: Ա. Մարգարյանը բավարար է գնահատել մինչ այժմ կատարված աշխատանքները եւ հանձնարարել է՝ բոլոր առաջարկությունները հաշվի առնելով, ամբողջացնել ծրագրի նախագիծը։ Այն կներկայացվի հայ-ֆրանսիական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի հաստատմանը, որը տեղի է ունենալու հուլիսի սկզբին, Երեւանում։