Հյուսիսային Օսիայում քննադատել են «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմի պրոդյուսերներին` Բեսլանի մասին ֆիլմ նկարահանելու մտադրության համար: Հյուսիսային Օսիայի բարձրաստիճան հոգեւորականներից մեկի հավաստմամբ, հանրապետությունում «ծայրահեղ բացասաբար» են վերաբերվում հոլիվուդյան կինեմատոգրաֆիստների նպատակներին: Հիշեցնենք, որ «New York Times»-ի մոսկովյան թղթակից Քրիս Չիվերսը հոդված է գրել Բեսլանի դեպքերի մասին, ինչի իրավունքը ձեռք են բերել «Universal Pictures» կինոընկերությունը եւ «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմի պրոդյուսեր Բրայան Գրեյզերը: Հոդվածը մանրամասն պատմում է ահաբեկչության մասին, դրանում տեղ են գտել նաեւ հարցազրույցներ նախկին գերիների հետ: