Ամբողջ աշխարհի լրատվամիջոցները հեղեղված են այն լուրերով, որ բոլոր քրիստոնյա երկրներում հոգեւորականությունը մեղադրում է Ռոն Հաուարդի «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացավ մայիսի 18-ին Կաննում: Հաջորդ օրը ֆիլմն էկրան բարձրացավ մի շարք երկրներում: Արձագանքեց նաեւ Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Բանն այն է, որ ֆիլմում վարկած է առաջ քաշվում, իբր Հիսուս Քրիստոսն ամուսնացած է եղել, այդ պատճառով էլ հոգեւորականները ժապավենը որակում են հակաքրիստոնեական: Այս քայլով, ըստ էության, նրանք, մեծապես գովազդում են «Դա Վինչիի ծածկագիրը», այն դեպքում, երբ վերջինս արդեն անհաջողություններ է ունեցել տարբեր երկրներում: Որոշ վայրերում հանդիսականներն այն համարել են զավեշտալի եւ լքել դահլիճը: Հիշեցնենք, որ այս ֆիլմից դժգոհել են նաեւ Հռոմի պապն ու Գարեգին Բ-ն: