Մի քիչ շփոթել է

20/05/2006

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ «Արմավիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, թե վթարված ինքնաթիռը ժամանակին տեխզննում է անցել Բելգիայում, բայց բելգիական կողմը շատ արագ հերքել էր նրա այդ հայտարարությունը։ Եվ ահա մայիսի 16-ին Միխայիլ Բաղդասարովը պարզաբանել է, թե իրենք պարզապես շփոթել են Բելգիան եւ Բուդապեշտը։

Ավիաընկերության ղեկավարի համար, իհարկե, Բելգիան եւ Բուդապեշտը շփոթելը սովորական երեւույթ է, բայց եթե այսպես շարունակվի, վերջում կարող է պարզվել, որ A-320 ինքնաթիռը տեխզննում էր անցել ոչ թե Բուդապեշտում, այլ «Բուրաստան» սովխոզում։