Գեոպոլիտիկ հարց

20/05/2006

Մեր հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ ԼՂՀ հիմնախնդրի լուծումը կամաց-կամաց դիտվում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների ենթատեքստում, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Որեւէ կոնֆլիկտի լուծում դա լոկալ խնդիր չէ, այլ աշխարհաքաղաքական շահերի, հետաքրքրությունների բախման, համադրման ենթատեքստում է արվում: Չի կարելի ասել, թե գերտերությունների հարաբերությունները չեն կարող ազդել կոնֆլիկտի լուծման վրա, իսկ մյուս կողմից էլ չի կարելի այդ հարաբերությունները գերագնահատել»: