Վերադարձրին դաշնակներին

20/05/2006

Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաման է ստորագրել, որով ՕԵԿ անդամ Սերգո Երիցյանն ազատվել է Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից: Ռ.Քոչարյանի մեկ այլ հրամանով այդ պաշտոնին նշանակվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ Լ.Մկրտչյանն այդ պաշտոնին է նշանակվում երրորդ անգամ: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ երեւույթ է: 1998-99 թվականներին Լեւոն Մկրտչյանն այդ պաշտոնը զբաղեցրել է վարչապետ Արմեն Դարբինյանի կառավարությունում, իսկ 2001-2003 թվականներին՝ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունում: Փաստորեն դաշնակները հասան իրենց նպատակին եւ ընդունելության քննություններից ընդամենը 2 ամիս առաջ վերցրին ԿԳ նախարարի պաշտոնն այնպես, ինչպես 2002թ. Նոր տարվա նախաշեմին վերցրին Կոմիտասի մթերային շուկան: Այս երկու ոլորտների համար էլ հենց այս ժամանակներն են ամենաեկամտաբերը: