Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Փարիզյան լիագումար նիստին մասնակցելուց հրաժարվելը, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս եւ այլ միջազգային նմանատիպ հանդիպումներից ՀՀ նախագահի հրաժարվելը ՌԴ-ից ՀՀ կախվածության հետեւանք է: «Իրականում Ռ. Քոչարյանը սարսափելի վախենում է, որ այդ հանդիպումներին մասնակցելով` ինքը կշարժի Վլադիմիր Պուտինի զայրույթը: Դրա համար էլ չի ուզում նյարդայնացնել Պուտինին: Սա ուղղակի ռայկոմի քարտուղարի պահվածք է, երբ ցանկացած քայլ համաձայնեցնում է Մոսկվայի հետ»,- բնութագրեց Վ. Փափազյանը: