Ահաբեկչություն Թուրքիայում

20/05/2006

Մեկ մարդ սպանվել եւ 5-ը վիրավորվել են երեկ Անկարայում Թուրքիայի Պետական խորհրդի (բարձրագույն վճռաբեկ ատյանի) շենքում անհայտ անձի կողմից արձակված կրակոցների արդյունքում: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ` հանցագործը մուտք է գործել Պետական խորհրդի նիստերի դահլիճ եւ, «Ալլահ աքբար» վանկարկելով, ատրճանակից գնդակահարել այնտեղ գտնվող դատավորին եւ վիրավորել եւս 5 մարդու: Հանցագործը բռնվել է: Հաղորդվում է, որ սպանված դատավոր Մուսթաֆա Բիրդենը Թուրքիայում հայտնի է նրանով, որ ստորագրել է պետական հիմնարկներում մահմեդական գլխաշոր կրելն արգելող որոշումը: