Ժյուրիի նախագահը չինացի ռեժիսոր Վոնգ Կար-Վայն է: Ժյուրիի կազմում են նաեւ դերասանուհիներ Մոնիկա Բելուչչին, Հելենա Բոնեմ Կարտերը, Չժանգ Տզին, դերասաններ Թիմ Ռոտը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, ֆրանսիացի ռեժիսոր Պատրիս Լեկոնտը: «Ոսկե արմավենու» համար կպայքարեն 20 ֆիլմեր: Փառատոնը կավարտվի մայիսի 28-ին:
Հիշեցնենք, որ այսօր Կաննի փառատոնում, ինչպես նաեւ աշխարհի շատ երկրներում (այդ թվում` Հայաստանում) առաջին անգամ էկրան կբարձրանա Ռոն Հաուարդի «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը: Երեկ այն միայն լրագրողների համար արդեն ցուցադրվել է Կաննում, սակայն մեծ աղմուկ հանած այս ժապավենն առաջացրել է հանդիսատեսի ծիծաղը: Ինչ արձագանքի կարժանան ֆիլմը ժյուրիի կողմից` կպարզվի այսօր: